Do Yes 2.1.0 apk, update on 2019-12-04
«Do Yes» տեղեկատվական առցանց համակարգը կապահովի հետադարձ կապը քաղաքացիների և համայնքապետարանների միջև, հնարավորություն կտա բնակիչներին բարձրաձայնել համայնքներում առկա խնդիրների մասին, լուծումներ առաջարկել և իրենց մասնակցությունը ունենալ նախագծերի իրականացմանը: Համակարգը լուծում է համայնքապետարանի գործունեության թափանցիկության ապահովման, կենտրոնանալով համայնքներում տարբեր ծրագրերի իրականացման հասարակության իրազեկմանը և հնարավորինս լայն շերտերի ներգրավմանը:
Առցանց լուծումների շնորհիվ, խոշորացված համայնքներում հեռավորության գործոնը այլևս խոչընդոտ չի հանդիսանա բնակիչների մասնակցությանը համայնքային ծրագրերին: Առցանց համակարգը նաև հարթակ կհանդիսանա նորագույն տեխնոլոգիական և էներգախնայող լուծումների մասին տեղեկացմանը, լավագույն փորձի տարածմանը գյուղական համայնքներում։